«Զшնգի, шսա` ռпւմբ կա «Դшլմш մпլ»-пւմ». զգուշшցե՛ք, թիրшխпւմ երեխшներն են. Լ ՈՒ Ս Ա Ն Կ Ա Ր Ն Ե Ր

Տելեգրամը շատ հարմար սոցհարթակ է, բայց միաժամանակ այն նաև շատ վտանգներ է պարունակում, հատկապես երիտասարդ սերնդի համար: Այդպես, պատկան մարմիններն էլ ընդունում են, որ Տելեգրամով թմրամիջոցների վաճառքը ծաղկում է և այդ կեղտոտ սխեմաներում հաճախ հայտնվում են դեռահասները:

Եվ ահա նոր սպառնալիք. դեռահասներին փորձում են ներքաշել ինչ-որ մութ գործարքների մեջ՝ խոստանալով դրա դիմաց խոշոր վարձատրություն:

Մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մի շարք երկրներում, այդ թվում և Հայաստանում, հանրային վայրերում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, կիրառվել նոր համակարգեր։ Բայց դա, ինչպես տեսնում ենք, հանցագործներին ամենևին էլ չի խանգարում փորձել կյանքի կոչել իրենց ծրագրերը:

MediaHub-ին ահազանգած քաղաքացին հայտնեց, որ երկու օր առաջ իր 14-ամյա որդին Տելեգրամում անհայտ բաժանորդից հաղորդագրություն է ստացել՝ վարձատրության դիմաց առաջադրանք կատարելու առաջարկով։ «Սկզբից մտածել է՝ կատակ է, հետո ուղարկել են «Դալմա մոլ»-ի լուսանկարը, թե գումարի դիմաց զանգեք, ասեք, որ ռումբ կա տեղադրված։ Բնականաբար, որդիս բացառել է»,- ասաց մեզ դիմած քաղաքացին։