Հայազգի քույերը՝ պատմել են թե ինչպես են հրաշքով փրկվել Կրոկուս-ի ահաբեկչությունից

Մոսկվայում տեղի ունեցած ողբերգություն իսկական աղետ էր։ Ահաբեկչական գործողությունների հետևանքով 130-ից ավել մարդ է զոհվել․․Ցավոք սրտի, զոհերի թիվը գնալով աճում է, ավելանում են նաև ծանր վիճակի մեջ գտնվող տուժածների թիվը։ Կրոկուս-ում կատարվածը անպատկերացնելի իրադարձություն էր, երբ հենց այդպես կարող էին մտնել սրահ և․․․

Բայց, բարեբախտաբար, շատ շատերին հաջողվել է դուրս պրծնել սրահից, փախչել՝ փրկելով սեփական կյանքները։ Այդ հաջողակների թվում էին նաև Հակոբյան քույրերը, որոնք եկել էին հաճելի երեկո անցկացնելու, բայց եղավ անսպասելին։ Նրանք պատմել են, որ․․

Իրենք արդեն մուտք էին գործել սրահ ու բարձրանում էին, երբ հանկարծ նկատեցին, որ մարդիկ անկանոն այս ու այն կողմ են շտապում, ու հանկարծ լսվեց կրակոցի ձայներ։ Սկզբում չհասկացանք՝ ինչ է կատարվում, կարծեցինք թե ինչ-որ շոու է, ինչ-որ նախապես կազմակերված բան, սակայն, չանցած վարկյաններ՝ կատարվեց սարսափելին․․

Մենք միասին էինք, ես և փոքր քույրիկս։ Այդ պահին դեռ չգիտեինք թե ինչ է կատարվում, թե ովքեր են կրակողները, բայց դա էական չէր, կարևորը այդտեղից ողջ դուրս գալն էր։ Նկատեցինք, որ այդ ավտոմատավորները՝ մարդկանց վրա կրակելով դեպի մեր կողմ են գալիս․․

Իսկ մարդիկ խուճապահար ու վախեցած այս ու այն կողմ էին վազում։ Բարեբախտաբար արագ կողմնորոշվեցի ու մտածեցի, որ էս պահին միակ արդյունավետ լուծումը այն է, որ․․

Պառկենք հատակին՝ ձևացնելով թե մահացած ենք, որպեսզի ուշադրությունը շեղենք մեր վրայից։ Այդպես էլ արեցինք, դեմքով դեպի հատակը պառկեցինք, քրոջս խնդրեցի, որ քարանա ու մտածի այլ բանի մասին, հիշի մանկությունից ինչ-որ հաճելի պահեր, որպեսզի լարվածությունը թուլանա ու մեր մարմինը չշարժվի, չդողա․․

Փասռք Աստծո, բախտը մեզ ժպտաց։ Չեմ էլ հիշում թե իչքան ժամանակ ենք անշարժ պառկած մնացել հատակին, բայց այն հավերժություն էր թվում։ Գլուխսներս դանդաղ թեքեցինք միայն այն ժամանակ, երբ ձայներից հասկացանք, որ սրահում արդեն իրավապահներ կան։ Շնորհակալ եմ Աստծուն, որ փրկվեցինք։ Ցավոք այդ օրը ոչ բոլորի բախտը բերեց, բայց իմ ուշքն ու միտքը քույրիկս էր ու Աստծուց խնդրում էի, որ եթե պետք է թող ինձ վերացնեն, բայց քրոջս հանկարծ բան չպատահի, պատմումել է Գոհարը