Ինչպես տեղյակ եք, հայտնի երգիչ Ավրաամ Ռուսսոն, օրեր առաջ մասնակցել էր հարսանյաց մի երեկոյի, որտեղ զույգերից մեկը՝ ամուսինը, ադրբեջանցի էր։ Հանդիսությունը տեղի էր ունեցել Մոսկվայում, որտեղ հայազգի երգիչը կատարել էր «Արմենիա Մայա» երգը՝ նշելով, որ այն նվիրում է այն հարսին, ով կապվածություն ունի Հայստանի հետ, շատ է շրջագայել Հայաստանով ու սիրում է հատկապես հենց այդ երգը․․․
Բնականաբար դա դուր չէր եկել ադրբեջանցի հյուրերին, ովքեր իրենց դժգոհությունն էին հայտնել։ Բայց, ցավոք սրտի, նրանք այդքանով չեն բավարարվել ու դիմել են շատ ստոր քայլի։ Ըստ տեղեկությունների․․
Մի խուբ արարածներ՝ տուն դարձի ճանապարհին, հարձակվել են սիրելի երգչի վրա՝ փորձելով վնասներ հասցնել։ Պարզվել է, որ նրանք եղել են ադրբեջանցիներ ու ամենայն հավանականությամբ պատճառը եղել է հենց այդ երգի մեջ, որը կատարել է Ռուսսոն։ Բարեբախտաբար սիրելի երգչի առողջությանը ոչինչ չի սպառնում․․․