Լադա-Նիվա խմբի նոր երգը, որը ներկայացվել էր Եվրատեսիլի մրցույթի համար մեծ քննարկման թեմա դարձավ։ Կարծիքները կիսվեցին երկու մասին, ու թե ոմանք համարում էին այն շատ վատը, շատերն էլ դրական էին վերաբերվում․․
Ժակո անվանումով երգին է անդրադարձել Սերգեյ Լազարևը, ով Եվրատեսիլ 2016-ին զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, ինչպես նաև առաջին տեղը՝ ըստ հանդիսատեսի քվեարկության արդյունքների։ Խոսելով Լադանիվայի երգի մասին՝ վերջինս ասել է․․․
Գիտեք, պետք է ասեմ, որ երգը հավանել եմ։ Անկեծ լինելու համար, սակայն, պետք է նաև նշեմ, որ երգն այդքան էլ հիշվող չէ, քանի որ չկա հստակ ընդգծված կրկներգ, բայց ընդհանուր առմաբ ոգևորող, ուրախ տրամադրություն հաղորդող կատարում էր․․ Իսկ ինչ վերաբերվում է երգի կատարողին՝ Ժակլինին, ապա կարծում եմ, որ նա իր պոզիտիվությամբ ու մեծ էներգիայով կգերի հանդիսատեսի սիրտը․․․