Հшյտնի է՝ Երևшնում 1О-րդ հшրկից ընկшծ երիտшսшրդ աղջկա ինքնությունը․ՆՈՐ Մшնրшմшսներ դшժшն դեպքից

Հայտնի է՝ Երևանում 10-րդ հարկից ընկած երիտասարդ աղջկա ինքնությունը․ Մանրամասներ դաժան դեպքից

shamshyan.com-ը գրում է․

Առեղծվածային դեպք՝ Երևանում. Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին. տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե այլ բան…

Մարտի 16-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ երիտասարդ աղջկա դի։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգուշությամբ վայր ընկնելու հետևանք, նույնպես պարզվում է։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 32-ամյա Արփենիկ Մ.-ն է, ով վայր է ընկել շենքի 10-րդ հարկից։