ՖՈՏՈ։ Ով է քոլեջի մոտ uպшնվшծ 17-ամյա բարի, կամեցող տղան՝ Ռшֆшյելը․
bavnews.am-ը գրում է․
Նշենք, որ 2024 թվականի մարտի 12-ին մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին,
ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան:
Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի: Բուժաշխատողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել, և նույն օրը՝ ժամը 13:00-ին, արձանագրվել է երիտասարդի մահը:
Ոստիկանների փայլուն օպերացիայի արդյունքում 3 անձ հայտնաբերվել են Սիսիանում։
Թե ո՞ւր էին մեկնում և որտե՞ղ էին թաքնվելու նրանք, այդպես էլ չհասցրեցին, քանի որ ոստիկանությունը բավականին օպերատիվ ու գրագետ գործեց։
Bavnews.am-ի տեղեկություններով’ դաժանաբար սպանված 17-ամյա երիտասարդը Ռաֆայել Հովհաննիսյանն է։ Վերջինս’ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող էր։
Մեզ հետ զրույցում նրա ընկերները նշեցին, որ Ռաֆոն բարի, կամեցող տղա էր։