Սարսափելի դաժան դեպք. Երևանի կենտրոնում` Պուշկին փողոցում ծեծելով սպանել են Տնտեսագետ Յուրի Մինասյանին
2024 թվականի մարտի 5-ի գիշերը Երևան քաղաքի կենտրոնում, Պուշկին փողոցում, հայտնի տնտեսագետ, մարքեթոլոգ Յուրի Էմիլի Մինասյանին,
դեռևս չպարզված հանգամանքներում խմբակային դաժան ու սարսափելի ծեծի ենթարկելով,
հասցրել են մահվան (գանգուղեղային բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ու այդպես էլ ուշքի չգալով մահացել է մարտի 14-ին)…
Դեպքի վայրում եղել են ականատեսներ ու ըստ նախնական վարկածի Յուրին ակամա է հայտվել կռվի մեջ՝ բաժանելով մյուսներին։