Օրերս՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, տեղի էր ունեցել մեծահարուստ ադրբեջանցիներից մեկի որդու հարսանիքը։ Հանդիսությանը հրավիրված էին բազմաթիվ հյուրեր․․
Բնականաբար նման մասշտաբի հարսանիքները չեն կարող անցնել առանց հայտնի արտիստների։ Հրավիրված ճանաչված երգիչներից մեկն էր Ավրահամ Ռուսսոն, ով համաձայնել էր ներկա լիներ հարսանյաց արարողությանը, քանի որ ռուսազգի հարսի բարեկամներն էին իրեն խնդրել, որոնց վաղուց էր ճանաչում․․
Ռուսոն համաձայնել էր կատարել 3 երգ, որից մեկի մասին նախապես չէր հայտարարել՝ թողնելով այն որպես անակնկալ։ Եվ ահա հարսանիքի այն պահին, երբ ներկաներն արդեն բավականաչափ գինովցած էր, բեմ է դուրս եկել Ռուսոն և երկու երգ հնչեցնելուց հետո, կատարել՝ Արմենիա Մայա հայտնի երգը․․
Հանդիսությանը ներկա բոլոր հյուրերը հենց առաջին վարկյաններից զարմանքով էին լցվել, քանի որ ոչ ոք չէր սպասում նման բան։ Հարկ է նշել, որ Ռուսոն երգը կատարել է առանց երաժշտական ուղեկցությամբ, քանզի երաժիշտների համար դա նույնպես անակնկալ է եղել․․
Կատարման գրեթե կեսից, հյուրերից ոմանք սկսել են սուլել և պահանջել, որպեսզի Ռուսոն անմիջապես դադարեցնի։ Իրավիճակը ավելի չսրելու համար, երգիչը դադար է տվել ու ասել, որ տվյալ երգը Անժելայի՝ հարսիկի, սիրելի երգերից էր ու ինքը ճիշտ գտավ, որ այն հնչեցնի․․
Սրահում ներկա ադրբեջանցիները, բնականաբար, հասկացել էին թե ինչ է կատարվում, բայց ոչինչ չէին կարողացել անել, բայցի վայերանաբար սուլելուց։ Բարեբախտաբար երգչի հետ ոչինչ չի պատահել ու նա՝ շնորհավորելով նորապսակներին, դուրս է եկել սրահից