Սա խայտառակություն է՞ր, թե հատուկ ծրագրված կատարում, որ պщյթեցնելու է Եվրատեսիլի մրցույթը․․․

Հրապարակվել է այս տարվա Եվրատեսելի մեր երգն ու տեսահոլովակը։ Երգը թողարկվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ որպես «Լադանիվա»-ի առաջին համանուն ալբոմի մաս՝ ֆրանսիական PIAS լեյբլի ներքո։ «Լադանիվա»-ն առաջադրել է «Jako»-ն՝ որպես «Եվրատեսիլ 2024»-ում իրենց երգ, և հաստատվելուց հետո այն մի շարք փոփոխությունների է ենթարկվել արդեն «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար: «Jako» երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակները հենց այս տարվա պատվիրակներն են. խոսքերը գրել են Ժակլինն ու Լուին, իսկ երաժշտության համահեղինակն է նաև Օդրի Լյուկլերը։ Երգի տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Տեսահոլովակի հագուստների հեղինակներն են Մերի Ստեփանյանը և Աստղիկ Սամվելյանը․․

Օբյեկտիվության համար նշենք, որ երգը շատերի կողմից շատ բացասաբար ընդունվեց, ոմանք նույնիսկ խայտառակություն համարեցին այն, ոմանք էլ հավանեցին այն՝ համարելով, որ արժանի երգ ու կատարում է․․

Հանուն արդարության պետտք է նշենք, որ գրեթե ամեն տարի մենք բողոքում ենք և ասում, որ պետք չէ Եվրատեսիլին չափից շատ լուրջ ընդունել։ Դա ընդամենը երգի մրցույթ է, որտեղ գերակշռում է քաղաքականությունը։ Ու հիմա, երբ երգ է գալիս, որը կոպիտ ասած հենց այդպես էլ վարվում է ու երգում այն ինչ ուզում է, ընկալում այն որպես սովորական մրցույթ և կատարում սրտի եկածը, սկսում ենք դժգոհել, թե պետք չէ անլուրջ վերաբերվել այդ մրցույթին։ «Լադանիվա»-ն իր բնույթով պարզ ու թեթև է ու վստահ ենք, որ առաջին հայացքից անլուրջ թվացող այս երգն իրականում շատ բարձր հորիզոնական է զբաղեցնելու