Ռпբերտ դե Նիրпն` մերժել է թուրքերի առաջարակը․ «‎Ես չեմ պղծի պատմությունը․․»‎

Հայտնի փաստ է, որ թուրքական լոբբին մեծ կարողություն և հնարավորություններ ունի ԱՄՆ-ում։ Պարզվել է, որ թուրքերը որոշել են պատմական ֆիլմ նկարահանել՝ նվիրված առաջին համաշխարհային պատերազմին․․

Նպատակ ունենալով այդ ֆիլմը մեծ տարածման տանել ու հանել միջազգային շուկա, ներդրել են միլիոնավոր դոլարներ ու հրավիրել բազմաթիվ հոլիվուդյան աստղեր, որոնց թվում և Ռոբերտ դե Նիրոն, ով պետք է մարմնավորեր Աթաթուրքին․․Այդ կերպարի համար հրավիրված էին երկու աստղեր, դե Նիրոն պետք է կերտեր ավելի հասուն տարիքում ծավալած գործունեության Աթաթուրքի կերպարը։ Սկզում նա հավանել է գաղափարն ու իր նախնական համաձայնությունը տվել, սակայն ծանոթանալով ամբողջական սցենարին, վերջինս հրաժարվել է դերից․․

Պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ ֆիլմում՝ Հայոց ցեղասպանությունը, ներկայացված էր իբրև առաջին համաշհարհային պատերազմի հետևանքով առաջացած ռազմաքաղաքական իրավիճակ, և որտեղ հայերը ներկայացված էին, որպես ապստամբ մի ժողովուրդ, ովքեր դավաճանել են Օսպանյան կասրության իշխանություններին, ինչի հետևանքով էլ և կատարվել են դեպքերն ու կայսրությունում հայերի մեծ մասը ենթարկվել է արժանի պատասխանի․․

Ռոբերտ դե Նիրոն՝ մեկնաբանելով դերից իր հրաժարումը, ասել է, որ ինքը չի խուսափում ցանկացած դեր խաղալուց, որ ինքը կարող էր մարմնավորել պատմական տարբեր հայտնի ու թեկուզ և բարոյապես վիճելի կերպարների, բայց մասնակցություն ունենալ մի ֆիլմում, որտեղ ամբողջությամբ խեղաթյուրված են պատմական իրադարձություններն ու որոշ տեղեր նույիսկ պղծված, իր համար անընդունելի է։