Starnews.am-ը գրել է․ Արդեն տեղեկացրել ենք, որ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված համերգային երեկոն: Ասատրյանները կազմակերպել էին գուսանին նվիրված մեծ համերգային երեկո, որին մասնակցելու համար հրավիրել էին մի շարք երգիչ-երգչուհիների:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամի որդիներից Տիգրանը չէր եկել մասնակցելու համերգային երեկոյին: Դե իսկ արդեն երեկ հայտնի դարձավ, որ անգամ հյուրի կարգավիճակում ներկա չէր Արամի դուստրը`Զվարթ Ասատրյանը:
Ավելին`Ասատրյանի դուստրը հայրիկի գերեզմանին գերադասել է այցելել երեկոյան այն ժամին, երբ նույն պահին Մարզահամերգային համալիրում տեղի էր ունենում հայրիկին նվիրված համերգը..
Անցանկալի հանդիպու՞մն է ստիպել այդ ժամին գնալ, թե՞ այլ բան, դժվար է ասել, փաստը մնում է փաստ` եթե կարելի էր մտածել, որ այս ընտանիքի զավակները գնալով հաշտվում են, երեկ հակառակ տպավորություն ստեղծվեց: Հավելենք, որ Ասատրյանի թոռները միմյանց հետ շփում ունեն: