Դшժшնություն․ Ովքեր էին Երևшնում մшhшցшծ մшյր և դուuտրը․ Ինչ էր պшտшhել իրшկшնում

ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ․ Ովքեր էին Երևանում մահացած մայր և դուստրը․ Ինչ էր պատահել իրականում

shamshyan.com-ը գրում է․

Մարտի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի փողոցի 26 շենքի 44 բնակարանի բնակիչները մի քանի օր է՝ չեն արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված հասցե են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են 2 դի։

Ահազանգով ժամանել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են, որոնք հավանաբար նրանք մահացել են օրեր առաջ։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բնակարանը, որտեղ հայտնաբերվել են դիերը, գազաֆիկացված չի եղել, սակայն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Տրանսգազ»-ի ներկայացուցիչները։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն, և պարզվում են մահացածների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։