Շшs խելшցի, Բшրի տղш էր… Արшրшտ գյուղը uգում է իր որդու մшhը․ Դшժшն Մшնրшմшuներ

Շшs խելшցի, Բшրի տղш էր… Արшրшտ գյուղը uգում է իր որդու մшhը․ Դшժшն Մшնրшմшuներ

Երեկ, Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց․

«Փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը»…

«Հրապարակ»–ի տեղեկություններով Ավագ Զաքարյանը Արարատի մարզի Արարատ գյուղից էր, ծառայում էր Տավուշի մարզում։

«Հրապարակ»–ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Վարդանյանը նշեց, որ Ավագը խելոք, համեստ երեխա է եղել…

«13 ամսվա ծառայող էր, տան փոքր երեխան էր, ուներ 2 եղբայր և մեկ քույր…

Խելոք, շնորհքով երեխա էր, ոչ մի վատ բան չէր արել։ Ընտանիքի անդամները շինարարությամբ են զբաղվում»…