Հшյտնի է՝ 13 քшղшքшցիների թունшվորմшն պшտճшռը․ Մшնրшմшuներ
Հիշեցնենք,որ Ժամը 20։20-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Մուրացան» մանկական հիվանդանոց և «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել մեծ թվով քաղաքացիների։
Պարզվել է, որ նշված անձինք տեղափոխվել են 5-րդ փողոցի տներից մեկից, որտեղ հյուրասենյակում մասնակցելիս են եղել խնջույքի արարողությանը, որտեղ նաև տեղադրված է եղել փայտե վառարան։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, սակայն հարևանները, ովքեր հրաժարվում են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սենյակը որտեղից բոլորը տեղափոխվել են հիվանդանոցներ, գազի վառարան չի ունեցել, սակայն տաքացվել է փայտե վառարանով ու հիմա կամ փայտե վառարանից առաջացած շմոլ գազից են թունավորվել, կամ էլ՝ սննդից։
Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ. ԲԿ–ի խոսնակ
Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար։