Արsшկшրգ Lուր Արшրшտի մшրզից․ 2 զпh և վիրшվոր ունենք․․

Արsшկшրգ Lուր Արшրшտի մшրզից․ 2 զпh և վիրшվոր ունենք․․

shamshyan .com-ը գրում է․

Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ու ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատի մարզում…

Ժամը 18։50-ի սահմաններում Այնթապ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Նուբարաշեն-Մասիս շրջանաձև խաչմերուկում, խաչի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «Skoda» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները…

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն…

Բժիշկները տեղում արձանագրել են այդ 2 քաղաքացու մահը, իսկ վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել…

Տարածքը սահմանազատել են պարեկները և դեպքի վայրից հեռացրել են հետաքրքրասեր վարորդներին, ովքեր ավտոմեքենաները կայանել էին և ստեղծել էին խցանում…

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը…

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք…