Նախ նշենք, որ ինչպես հայտնի է՝ երեկ, Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է Ալեքսեյ Նավալնին։ «Դատապարտյալ Նավալնին գաղութում զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Ժամանել են հաստատության բուժաշխատողները, կանչվել է շտապ բժշկական օգնության բրիգադ․․․
Բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը», — ասված է հաղորդագրության մեջ ։ Եվ ահա այսօր նոր նմանատիպ տեղեկությունը հայտնվեց առ այն, որ Պուտինի թշնամիները՝ հերթով մահանում են․․
2021 թվականի հոկտեմբերին Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվեց իր երկիր անօրինական վերադառնալուց հետո, 2013 թվականից Վրաստանի սահմաններից դուրս գտնվող աքսորվելուց հետո։ Ժեստ, որը նա բացատրեց երկրում իր հայրենակիցների կողքին կռվելու պատրաստակամությամբ։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բանտում, դեռևս անհայտ պատճառով ու հանգամանքներում, կյանքից հեռավել է Վրաստանի նախկին ղեկավարը։ Շատերը սա կապում են ՖՍԲ-ի հատուկ գործուղության հետ ու հենց այդ կառույցին տեսնում՝ այս ամենի ետևում կանգնած, բնականաբար Կրեմլի հրահանգով