ՇSԱՊ LՈՒՐ։ ՄԱՀԱՑԵL Է Ալեքuեյ Նшվшլնին․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՇSԱՊ LՈՒՐ։ ՄԱՀԱՑԵL Է Ալեքuեյ Նшվшլնին․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՌԴ հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է գաղութում։ Այդ մասին հայտնել է ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության վարչությունը։

Նա իրեն վատ է զգացել զբոսանքի ժամանակ և կորցրել է գիտակցությունը՝ բժիշկները գրանցել են նրա մահը, գրում է «Կոմերսանտը»։

«Կատարվեն են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման գործողությունները, որոնք դրական արդյունք չեն տվել»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նավալնին պատիժը կրում էր Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի Խարթ ավանում գտնվող «Բևեռային արջ» ուղղիչ գաղութում, ուր նրան վերջերս էին տեղափոխել Վլադիմիրի մարզից։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պատիժների հարկադիր կատարման դաշնային ծառայությունը զբաղվում է բոլոր ստուգումներով, հատուկ հանձնարարություններ հարկավոր չեն։ Նա հավելել է, որ Նավալնու մահվան պատճառները պետք է պարզեն բժիշկները։