Խայտառակություն ՀՀ-ում․ Ռшզմшկшն ոuտիկшնությшն աշխшտողն իր uիրուhու hետ փորձել է uպшնել uիրուhու ամուuնուն

Խայտառակություն ՀՀ-ում․ Ռшզմшկшն ոuտիկшնությшն աշխшտողն իր uիրուhու hետ փորձել է uպшնել uիրուhու ամուuնուն

Shamshyan.com-ը գրում է․

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր աղմկահարույց բացահայտում է կատարվել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր առաջ ոստիկանության Իջևանի բաժին է բերման ենթարկվել Տավուշի մարզի 31-ամյա մի բնակիչ։

Նա նույն մարզի 36-ամյա բնակչուհու հետ սիրային կապի մեջ է եղել։

Երկուսով նախապատրաստել և փորձել են այդ բնակչուհու 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել, սակայն գործը ավարտին չի հաջողվել հասցնել։

Հայտնաբերվել է նաև 36-ամյա կինը և նույնպես բերման է ենթարկվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված անձինք ձերբակալվել են

Գ․ Շամշյանը հայտնում է նաև, որ տղամարդը ծառայում Է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։