Արթուր Գրիգորյшնի մшhվшն դեպքը պшտшhшկшն չի եղել. Ինչ է կшտшրվել իրականում

Արթուր Գրիգորյшնի մшhվшն դեպքը պшտшhшկшն չի եղել. Ինչ է կшտшրվել իրականում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 6-ին ՊՆ զորամասերից մեկում վարժական հավաքի մեկնած զինվորի մահվան դեպքը պատահական չի եղել։

Նախնական տեղեկություններով՝ զինվորը ինքն է ինքնահրկիզվել:

Ի դեպ, պաշտոնապես կոմիտեում վարույթը նախաձեռնվել է սպանության հատկանիշներով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ, դեպքի վերաբերյալ ստացված հաղորդմամբ, տնակի հրդեհը տեղի է ունեցել չպարզված հանգամանքներում։

Չնայած այդ հանգամանքին՝ նախաքննությունն իրականացվում է ամբողջ ծավալով, քննության առարկա են մի քանի վարկածներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):

Հրդեհը մեկուսացվել և մարվել է: Այլ տուժածներ չկան»։