ՔԻՉ ԱՌԱՋ. ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Երևшնում. Հյուրшնոցում hшյտնшբերվել է Հшրությունի և Վшրդուhու դիերը
Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտաօգնությունից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին,
որ շտապօգնության 4-րդ ենթակայանի թիվ 44 բժշիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի 17 հասցեում գործող հյուրանոցային համալիր, որտեղ սենյակներից մեկում հայտնաբերվել են դիեր…
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյան գլխավորությամբ…
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ…
Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Արագոծոտնի մարզի բնակիչ 32-ամյա Հարություն Ի.-ի և Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վարդուհի Ա.-ի դիերը…
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել…
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննեերի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ…
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ…
Քննիչի որոշամբ նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դիերը հայտնաբերվել են «Արեշ» հյուրանոցային համալիրում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։