Ինքնшuպшնություն․ Նոր մшնրшմшuներ են hшյտնի պщյթյունի դեպքից

Վարորդական իրավունքից զրկել էին, մեքենան`վերցրել ձեռքից․ Նոր մանրամասներ են հայտնի պայթյունի դեպքից

Երեկ առավոտյան՝ 11։43-ի սահմաններում, ուժգին պայթյուն է որոտացել Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 34 հասեցում։

Ըստ տարածվող տեղեկությունների՝ պայթյունը իրականացրել է նշված փողոցի թիվ 23 տան բնակիչը, ով ունեցել է հոգեկան անհավասարակշռություն և պայթեցրել է տունը, ինչից խոշոր փլուզում է տեղի ունեցել:

«Հայրը պայթյունի պահին մեքենայի բանալիները գցեց գետնին, ասաց՝ ես գնացի։ Ինքն իմացավ, թե ինչ էր»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ընտանիքի մտերիմներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։

Նա պատմեց, որ 29-ամյա երիտասարդը՝ Հրանտ Սարգսյանը, գումարային խնդիրներ է ունեցել, օրավարձով մեքենա է վերցրել, որ աշխատի ու իր պարտքերը փակի, սակայն զրկվել է վարորդական իրավունքից, ինչի պատճառով մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ․

«Սա իր 3-րդ կամ 4-րդ դեպքն է։ Ոստիկանները մեքենան տարել են տուգանային հրապարակ ու ասել, որ այն պետք է 2-3 ամիս մնա այնտեղ, իսկ մեքենայի տերերն ասել են՝ մեզ չի հետաքրքրում, օրական 10 հազար դրամը բերես, տաս։ Դրանից հետո եկել է տուն, կոնֆլիկտներ ու հասել է սրան»։

Մեր զրուցակիցն ասաց, որ իրեն պայթեցրած երիտասարդն ամուսնացած չէ, խելոք տղա է, ոչ մեկի հետ կոնֆլիկտներ չի ունեցել, միակ խնդիրը պարտքերն են եղել։