UԱՐUԱՓԵLԻ է․ 2 ամuшկшն որդու hետ դեկտեմբերին անhետшցшծ կնոջ դին են գտել Oդեր գետի ափին․ՄԱՆՐԱՄԱUՆԵՐ
Sputnik-ը գրում է․
Լեհաստանում հայտնաբերվել է ադրբեջանցի Ադիլի Մեխտիևայի դին, որն անցյալ տարվա դեկտեմբերին 2 ամսական երեխայի հետ անհետացել էր։ Նրա մարմինը հայտնաբերվել է Վրոցլավ քաղաքի Օդեր գետի ափին, հայտնում է Sputnik-ը։
Մեհդիևայի ինքնությունը պարզվել է հագուստով, որը նա կրել է իր անհետացման օրը։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ է պատահել երեխային, որոնողական աշխատանքները շարունակվում են։
Լեհաստանում Ադրբեջանի քաղաքացի Ադիլի Մեխտիևայի և նրա երկու ամսական որդու անհետանալու փաստը հայտնի է դարձել 2023 թվականի դեկտեմբերի 17-ին։
Հաղորդվել է, որ 2023 թվականի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, 28-ամյա Ադիլի Մեխտիևան երկու ամսական որդու հետ լքել է իր բնակության վայրը Վրոցլավ քաղաքի Սիկորսկի փողոցում և անհետացել։
Աղջիկը հեռացել է առանց մանկասայլակն իր հետ տանելու։
Հաղորդվել է, որ աղջիկը մեկ տարուց ավելի է, ինչ ապրում և աշխատում է Վրոցլավում, տառապում է դեպրեսիայից և վատ է խոսում լեհերեն՝ շփվելով միայն անգլերենով։