Lույuի պեu шղջիկ էր․․ Ներկшյшցնում ենք ողբերգшկшն մшhով մшhшցшծ Սոնш Իuրшյելյшնի Lուuшնկшրները․ ինչու шյuպեu դшժшն

Lույuի պեu шղջիկ էր․․ Ներկшյшցնում ենք ողբերգшկшն մшhով մшhшցшծ Սոնш Իuրшյելյшնի Lուuшնկшրները․ ինչու шյuպեu դшժшն

Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է նկարիչ-դիզայներ Սոնա Իսրայելյանը։ 35-ամյա Սոնա Իսրայելյանը «Kulthome» ընկերության ավագ կոորդինատոր էր, համակարգում և ղեկավարում էր ընկերության նախագծերն ու ծրագրերը։

Սոնա Իսրայելյանը ավարտել է Փ․ Թերլեմեզանի անվան գեղարվեստական քոլեջը, ապա վերապատրաստման մի շարք կուրսեր է անցել արտերկրում։ Ընկերները նշում են, որ Սոնան բավականին ընկերասեր, սրտացավ մարդ էր, ցանկացած խնդրի նայում էր թեթևությամբ և պատրաստ էր ցանկացած պահի օգնել ընկերներին։

Նա ընկերության շարժիչ ուժն էր։ Աշխատանքին զուգահեռ ստեղծագործում էր, ուներ մի շարք կտավներ։ Ամուսնացած էր, երեխաներ չուներ:

«Մեծ ցավով ու վշտով ենք տեղեկացնում Kulthome ընկերության կողմից սիրված նուրբ մարդու ու լուսամիտ ընկերոջ’ Սոնա Իսրայելյանի կորուստը։ Ամեն ինչ ընդհատվեց, անսպասելի, անընկալելի, անհասկանալի…

Անժամանակ հեռացավ մեր ընկերը, գործընկերը, ստեղծագործական մեր բոլոր միությունների շարժիչ ուժը, մարտնչողը։

Կյանքով ու եռանդով լի, միշտ շարժման մեջ, միշտ նախաձեռնող…

Իր տոկունության մեջ էլ չափազանց փխրուն էր ու մեծ սիրտ ուներ, շատ մեծ սիրտ…