ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ՀՀ-ում․ 138 ավտոմեքենա մնացել է ձյшն տակ․․․

ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ ՀՀ-ում․ 138 ավտոմեքենա մնացել է ձյшն տակ․․․

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին փրկարարներն արտակարգ ռեժիմով շարունակում են օգնություն ցուցաբերել տեղացած առատ ձյան և սաստիկ բքի պատճառով արգելափակման,

խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին։

Հունվարի 15-16-ը ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն արգելափակումից դուրս են բերել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա,

համապատասխան օգնություն ցուցաբերել մոտ 210 քաղաքացու։

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ տեղում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։