Մոսկվայի մարզի ոստիկանները փնտրում են ՀՀ 29-ամյա քաղաքացուն, որը Նոգինսկ քաղաքի ավտոկայանատեղիում սպանել է իր 44-ամյա հայրենակցին։ Նա կրակել է տղամարդու վրա ու մեքենայով փախել: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ի երեկոյան Նոգինսկի Տրուդովայա փողոցում գտնվող առևտրի կենտրոնի մոտ։
Քննիչները կարողացել են վերականգնել իրադարձությունների ժամանակագրությունը՝ շնորհիվ տեսախցիկների տեսագրությունների: Մինչդեռ ntv.ru-ն մանրամասնում է, որ 44-ամյա Կարեն Հայրիյանը և նրա բարեկամուհին ժամանել են ռեստորա։
Այնտեղ կոնֆլիկտ են տեղի ունեցել տարեց այցելուի հետ, որին ուղեկցել է 29-ամյա որդին՝ Գեորգը։ Երբ Հայրիյանն ու նրա բարեկամուհին դուրս են եկել ռեստորանից, նստել են մեքենան՝ պատրաստվելով տուն գնալ, մի խումբ տղամարդիկ կտրել են նրանց ճանապարհը, փորձել նրան դուրս բերել մեքենայից, սակայն չի ստացվել։ Գեորգը հինգ անգամ կրակել է տղամարդու վրա։ Մեկ ժամ չանցած՝ Հայրիյանը մահացել է։