Երեկ զпhվшծ ավագ լեյտենшնտն ինքնшuպшն է եղել. Նոր Մանրամասներ

Երեկ զпhվшծ ավագ լեյտենшնտն ինքնшuպшն է եղել. Նոր Մանրամասներ

Երեկ՝ հունվարի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դիրքում զոհված զորամասի ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը մահացու վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցի հետևանքով։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ։ Կատարվում է նախաքննություն:

Իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի բոլոր գործողությունները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։