«Ամшնпրյա մшրդшuպшն»՝ բժիշկն այuպեu է անվшնել այu մթերքը, որ բոլորի uեղանին լինում է

«Ամшնпրյա մшրդшuպшն»՝ բժիշկն այuպեu է անվшնել այu մթերքը, որ բոլորի uեղանին լինում է

Սիետոլոգ Պոլինա Ժուրավլևայի կարծիքով՝ ամանորյա տոնական սեղանի ավանդական մթերքներից մեկը կարող է պոտենցիալ վտանգավոր լինել։

Դիետոլոգը պարզաբանել է, որ դա վտանգավոր է միայն այն դեպքում, եթե մարդն այն շատ ուտի։

Նրա խոսքով՝ մանդարինները պարունակում են շատ մեծ քանակությամբ շաքար, ինչպես նաև ասկորբին և կիտրոնաթթուներ։

«Սրանք այսպես կոչված նարնջագույն ամանորյա մարդասպաններն են, ավելի լավ է դրանք քիչ ուտել»,- բացատրեց բժիշկը՝ հավելելով, որ այս անուշահոտ մրգերի չարաշահումը կարող է հանգեցնել պեպտիկ խոցի, երիկամների խնդիրների և նույնիսկ գիրության։

Սա իր հերթին կարող է մեծացնել սրտանոթային հիվանդությունների, նյութափոխանակության խանգարումների և այլ հիվանդությունների զարգացման ռիսկը։

Բացի այդ, ալերգիայի դեպքում խորհուրդ չի տրվում մանդարին ուտել։ Մինչեւ երեք տարեկան երեխաներին նույնպես մանդարին չեն տալիս։ Սակայն, ըստ սննդաբանի, մանդարինի չափավոր օգտագործումը օգնում է աղեստամոքսային տրակտին և նպաստում է օրգանիզմի կողմից սննդանյութերի ավելի լավ կլանմանը:

Առողջ մարդը կարող է օրական ուտել մինչև 500 գրամ մանդարին, իսկ 3 տարեկանից երեխաներին կարելի է տալ օրական 3 մրգից ոչ ավելի և վերահսկել հնարավոր ալերգիկ ռեակցիան։