Ինչպես է այս տականքը՝ Աբոն, uե*uուալ բռնի գործողություններ իրшկшնшցնում փոքր աղջկա նկшտմшմբ. Մщյրն ու տшտը տեղյակ են եղել. Կա Sեսшնյութ

Ինչպես է այս տականքը՝ Աբոն, uե*uուալ բռնի գործողություններ իրшկшնшցնում փոքր աղջկա նկшտմшմբ. Մщյրն ու տшտը տեղյակ են եղել. Կա Sեսшնյութ

Համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ տեղեկացնենք, որ այս տարվա մարտի 23-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ ստացվել էր տեղեկություն։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության բաժնից։

«Նույն օրը տուժած անչափահասն ու մայրը հրավիրվել են ոստիկանություն, ընդունվել է հաղորդում։

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի մի բնակիչ և հենց մարտի 23-ին նա հայտնաբերվել է, ձերբակալվել, ապա կալանավորվել»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ տելեգրամյան ալիքներից մեկը տեսանյութ է տարածել, որում առկա է մանկական պոռնոգրաֆիա: Նշվել է, որ երեխայի մայրը և տատը գիտեին երեխայի նկատմամբ իրականացված հանցավոր դրվագների մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել երեխային պաշտպանելու համար։

Պարզվել էր, որ քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, և Արմավիրի ոստիկանները կարճ ժամանակում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արմավիր քաղաքում հայտնաբերել են նույն մարզի բնակիչ, 47-ամյա Ալբերտ Կ.-ին ու տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացրել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Պարզվել էր, որ Ալբերտ Կ.-ն մոտ 10 օր առաջ, 2 տարբեր օրերի ընթացքում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ էր կատարել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի սան՝ 12-ամյա աղջնակի նկատմամբ: