Արտակшրգ Lուր Վայոց Ձորից․ Զпh կա
shamshyan.com-ը գրում է․
Դեկտեմբերի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան և Iveco մակնիշի բեռնատարը…
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը բեռնատարի վարորդն է, ով ավտոմեքենայից իջել է ինչ-որ գործողություններ կատարելու համար ու Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել նրան և բախվել քարերին…
Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Օգսաննա Դանիելյանի գլխավորությամբ…
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել ու եթե ճանապարհի մաքրման աշխատանքերը ճանշինը ժամանակին աներ, աղ ու ավազով մշակեր, վթարը տեղի չէր ունենա…
Իսկ ճանշինը ժամանել է վթարից մոտ 30 րոպե հետո, երբ այդ մասին նրանց տեղեկացրել են։ Mercedes-ի անվադողերն էլ ձմեռային են…