ՇSԱՊ LՈՒՐ․ Թշնшմու կրшկոցից Զпh ունենք․ Հшյտնի է՝ ինքնությունը

ՇSԱՊ LՈՒՐ․ Թշնшմու կրшկոցից Զпh ունենք․ Հшյտնի է՝ ինքնությունը

«Հրապարակի» տեղեկություններով Վայոց Ձորի Բարձրունի գյուղի մոտակայքում N զորամասի զինծառայող է զոհվել։

ՊՆ-ից հայտնեցին, որ շուտով հաղորդագրություն կտարածեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն

ՀՀ ՊՆ-ն հայտնում է.

«Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին։