ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ։ Ինչպես է տшկшնքը Երևшնпւմ փորձում ռшզբոյ անել տшտիկին
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանի գլխավորությամբ Երևանում ժամերի ընթացքում բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն…
Ինչպես հայտնում է ֆոտոլրարող Գագիկ Շամշյանը, երեկ ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ 74-ամյա Անթառամ Ս.-ն և հայտնել, որ ժամը 12:00-ի սահմաներում Խորենացի և Օստրովսկու փողոցների խաչմերուկում իրեն անծանոթ անձը քաշելու միջոցով փորձել է բացահայտ հափշտակել իր ձեռքի պայուսակը, ապա հանցագործությունը ավարտին չհասցնելով դիմել է փախուստի…
Անթառամ Ս.-ին են այցելել ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները և կարճ ժամանակ զրուցելով նրա հետ արդեն օպերատիվ տվյալներով ճշտել էին ենթադրյալ «ճիվաղի» ինքնությունը…
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քր օր.-ի 44-253 հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ ու մինչ քննիչը Անթառամ Ս.-ի հետ կատարվածի վերաբերյալ քննչական գործողություն էր կատարում Էրեբունու ոստիկանները տաք հետքերով պարզեցին, որ կատարողը Երևանում «թրև եկող», մշտական բնակության վայր չունեցող 41-ամյա Գավրիլ Պրեյդան է ու եթե քրեական հետախույզները օպերատիվ չգործեին նա «գիշերային թիթեռնիկի» նման օրը մի տեղ էր լինում, հնարավոր է Երևանից մեկներ հեռավոր մարզ, սակայն Սասունցի Դավիթի կայարանամերձ հրապարակում, ով ըստ նախնական տեղեկությունների արդեն պատրաստվում էր մեկներ հեռավոր մարզերից մեկը, Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին և բերման ենթարկեցին ոստկանության Էրեբունու բաժին, որտեղից նրան ներկայացրեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաննների քննչական բաժին…
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած կադրերը, որով երևում է, թե ինչպես է ստահակը հետապնդում տատիկին և փորձում կողոպտել…
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով…