Դшժшն վթшր Հщյшստшնում. ՖՈՏՈ

Դшժшն վթшր Հщյшստшնում. ՖՈՏՈ

Նոյեմբերի 21-ին, ժամը 13։47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,

որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է ձորակը…

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1958 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել (մոտ 6 մ) ձորակը…

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված…