Արտшկшրգ Lпւր Uյпւնիքից․ Վիրшվпրին…

Արտшկшրգ Lпւր Uյпւնիքից․ Վիրшվпրին տեղшփпխել են hիվшնդшնпց

Նոյեմբերի 17-ին, ժամը 18։43-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ…

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…

Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Հ., ծնված 1959 թ.) բախվել է կայանած «DAF» մակնիշի բեռնատարին…

Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն…