Բնшկելի շենք է փլпւզվել․ Կш զпh, մի քшնի մшրդ hшմшրվում է шնhետ կпրшծ
ՌԴ Աստրախան քաղաքում հինգհարկանի բնակելի շենքը մասնակի փլուզվել է, ինչի հետևանքով կա առնվազն մեկ զոհ։ Այս մասին հաղորդում է РИА Новости…
Աստրախանի բնակելի շենքի պատի ճաքի մասին տեղեկությունը ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է 17։57-ին, իսկ 30 րոպե անց՝ 18։27-ին, այն մասամբ փլուզվել է…
«Այսօր ժամը 17.57-ին ԱԻՆ Կենտրոնական կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել շենքի պատի ճաքի մասին, որից անմիջապես հետո սկսվել է բնակիչների տարհանումը…
Ժամը 18.27-ին փլուզվել է հինգ հարկանի բնակելի շենքի մի մասը»,- գրել է մարզի ղեկավարը՝ նշելով, որ միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, մի տարեց կին է մահացել, ևս մի քանի մարդ համարվում է անհետ կորած…
Ժամը 19.00-ի դրությամբ տարհանվել է 213 մարդ, այդ թվում՝ 37 երեխա։ Քննչական կոմիտեն դեռ պարզում է միջադեպի պատճառները, որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը…
Աստրախանի մարզի դատախազությունը հետաքննություն է անցկացնում…
Տեսանյութը՝ մեր տելեգրամյան ալիքում…