ՀՈՒԶԻՉ ԿԱԴՐԵՐ. «Ես կամ»-ից Նժդեհը Տաթև Ասատրյանի հետ այցելել է Եռшբլուր

ՀՈՒԶԻՉ ԿԱԴՐԵՐ. «Ես կամ»-ից Նժդեհը Տաթև Ասատրյանի հետ այցելել է Եռшբլուր

Հաղորդումը իսկապես հուզիչ էր ստացվել, իսկ Տաթևի և Նժդեհի անկեղծ խոստովանությունները էլ ավելի մեծացրին համակրանքը՝ նրանց երկուսի նկատմամբ։

Հանրությունը տևական ժամանակ շարունակում էր քննարկել հաղորդումը, ինչպես նաև ջերմ մեկնաբանություններ թողնել Տաթևի և Նժդեհի հասցեին։

Նժդեհի տատիկի մահվանից հետո հանրության հետաքրքրությունը երեխայի հանդեպ մեծացավ և շատերն էին անհանգստացած նրա ճակատագրով։

Հենց նույն օրը Տաթև Ասատրյանը Նժդեհի մասնակցությամբ տեսանյութ հրապարակեց՝ հայտնելով, որ վերջինս իր հետ է և ամեն ինչ լավ է լինելու։ Ինչպես երևում է՝ ամիսներ անց էլ Տաթևը իր խոսքի տերն է և մինչ այժմ էլ շարունակում է հանդիպել Նժդեհին ու նրա հետ ժամանակ անցկացնել։

Այս անգամ էլ Տաթևը նախ ցույց էր տվել, որ երեխայի հետ միասին գնացել է ժամանցի կենտրոններից մեկն ու համատեղ գեղեցիկ կատարում ներկայացրել, ապա այցելել էին Եռաբլուր։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր.

«Երկար ճանապարհներից հետո Հայաստան գալուն պես որոշեցի Նժդեհի հետ այցելել մեր հերոս տղաներին»։