Քիչ առաջ Երևանում եւ հարակից մարզերում երկրաշարժ է տեղի ունեցել։
Ֆեյսբուքյան օգտատերերը արդեն իսկ գրառումներ են կատարել դրա վերաբերյալ։
Երևանցիները նաեւ նշում են, որ տան կահույքը շարժվել է։
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից «Հրապարակ»-ին հայտնում են, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվում Երևան քաղաքում, Արարատի և Վայոց ձորի մարզերում զգացված երկրաշարժի վերաբերյալ։
Ըստ ՍՊՏԾ-ի նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը գրանցվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում։
ԱՊԱ-ն, իր հերթին, հայտնում է, որ երկրաշարժ է գրանցվել թուրք-իրանական սահմանին․ այն զգացվել է նաև Նախիջևանի ինքնավար հանրապետությունում։