Նոր մանրամшսներ Նելլի Մանուկյшնի դшժшն մահվան դեպքից. Sեսանյութ
shamshyan.com-ը գրում է․ Նոյեմբերի 10-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Աբովյան-Արտաշատ խճուղում կորցնելով կառավարումը՝ 48-ամյա տղամարդու վարած «Շևրոլեն» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժօգնության․․․
Ավելի ուշ հիվանդանոցից հայտնել են, որ ուղևոր, 1990 թ․ ծնված Նելլի Մանուկյանը մահացել է․․․
Ավտոմեքենայում հայտնաբերվել է հրացան և փամփուշտներ: Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Նելլի Մ.-ն, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու մահացածը ամուսիններ են, իսկ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորմասում, կոչումով՝ փոխգնդապետ է:
Նախաքննությունը շարունակվում է: