mediahub-ը գրում է․Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ նոյեմբերի 9-ին, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում մեկնարկել էր Պեմզաշենում մոր և երկու երեխայի սահմռկեցուցիչ սպանության գործով առաջին դատական նիստը։
Մեղադրյալները նույն գյուղի բնակիչներ 41-ամյա Արկադի և 32-ամյա Վրույր Բարսեղյաններն են:
Նիստին ներկա էր նաև տուժողը՝ սպանդի ենթարկված ընտանիքի հայր Սևակ Մելիքսեթյանը: «Որ էս ամենը երկար չձգձգվի, երկուսին էլ գնդակահարել տեղում, ուրիշ հեչ բան չեմ ուզում: Գնդակահարվի, էս հարցը փակվի, երթա»,- դատարանի դահլիճում ասել է Մելիքսեթյանը: