+25 աuտիճան․ Ուրախանալու բան չկա, սա լավ նշան չի․ Եղանակն՝ առաջիկա օրերին
Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Վաղը ցերեկը Երևանում կգրանցվի +19-+21 աստիճան տաքություն։ Տաք աշնանային այս եղանակը կպահպանվի առաջիկա օրերին։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-ի ցերեկը բարձրացել է 2-3 աստիճանով։
Սյունիքի հովիտներում նոյեմբերի 6-ի ցերեկը ջերմաստիճանը կհասնի +25-ի։
Ինչպես ընդունված է ասել տաք աշնանից հետո սաստիկ ցուրտ ձմեռ է լինում, այնպես որ ուրախանալու բան չկա․․․