Նոր ՇՐՋԱԴԱՐՁ։ 29,8-ի առաջին ծիծեռնակը
Lragir.am-ը գրում է․
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ պաշտոնապես հաստատեց, որ մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մեկ այլ վայրում։
Հիշեցնենք, որ Երասխում գործարանի շինարարության ընթացքում Բաքուն «էկոլոգիական մտահոգություն» էր հայտնել եւ մոտակա դիրքերից պարբերաբար գնդակոծում էր գործարանի տարածքը, որի հետեւանքով եղան նաեւ վիրավորներ աշխատակիցների շրջանում։
Սա տեղի ունեցավ 29,8-«ՀՀ ինքնիշխան տարածքում»։ ՀՀ իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել, բողոքներով չի հեղեղել միջազգային ատյանները, չխոսելով արդեն այն մասին, որ չի ոչնչացվել այն կրակակետը, որտեղից պարբերաբար գնդակոծվում էր գործարանի տարածքը։
Բաքվին էկոլոգիան կամ գործարանը չի հետաքրքրում, այլ այն, որ այդտեղով է անցնելու Երասխ-Երեւան-Մարգարա «գլխավոր միջանցքը», որի հիման վրա էլ իրականացվելու է «արեւմտյան ազերբայդժան» ծրագիրը ՀՀ տարածքի օկուպացիայով եւ բնակչության տարագրմամբ՝ Երեւանի վրա ուղիղ գրոհով։
Այստեղից էլ հարցի պատասխանը, թե ինչու Փաշինյանի կառավարությունը չի դիմել համապատասխան միջոցների՝ ի պատասխան Բաքվի գնդակոծությունների։ Խաղաղության անհոգնել ընթացքի էությունը Փաշինյանը հստակ ներկայացրեց Թբիլիսիում։