ՑԱՎԱԼԻ ԼՈՒՐ։ Երգչпւհի Ալլա Լևոնյшնը՝ լուրջ վթшրի է ենթարկվել․ Ցավոք կա․․․

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը․․․

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց․․

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ․․

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ ավտոբուսն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ի վարորդը հայտնի երգչուհի Ա. Լևոնյանն է: