Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Էս աղջիկը կմեռնի բերդում։ Ինչպես դատական նիստի ժամանակ, տեսախցիկների առաջ մահացավ Արմեն Գրիգորյանը։ Տաթեւը առողջական լուրջ խնդիրներ ունի։
Ես չգիտեմ՝ ինչի՞ են որոշել Տաթեւին սպանել, բայց երկու անչափահաս երեխաների մորը կալանքի տակ պահելը մարդասպանություն է։
Տեսնեն Հայաստանը ժողովրդավարության փարոս համարող Ամերիկայի դեսպան կնիկը չի տեսնո՞ւմ, որ էս աղջկան սպանում են։
Թ՞ե ժողովրդավարության փարոսի լույսը խփել ու աչքը քոռացրել է»։
Հիշեցնենք, որ անազատության մեջ պահվող Տաթևիկ Վիրաբյանը երեկ կրկին ուշագնաց է եղել: Այս մասին ահազանգում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
«Բժիշկները հսկում են: Այս պահին վիճակը կայուն է»,-մանրամասնում է փաստաբանը։
Առաջին անգամ նա ուշագնաց էր եղել հոկտեբերի 15-ին Աբովյան ՔԿՀ խցում։