Sпւնu քшնդին պրծան, թե էլ ինչ կանեմ էuքանից hետո…
Ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ իր համար որեւէ նոր բան չկա, սակայն վստահ է, որ իրավապահներն ամեն գնով հանցագործներին ամենադաժան պատժին են արժանացնելու։
«Ինձ համար որեւէ նոր բան չկար, ես տեղյակ եմ եղել էս ամենից: Դեռեւս դատական նիստ նշանակված չէ, բայց ինձ թվում ա, որ ամեն ինչ արդար ա, էսքան վախտ չի եղել, որ բանըմ նորմալ չեղնի, սաղ էլ նորմալ է եղել»,- նշում է նա:
Հարցին, թե որտեղ են մեղադրյալների ընտանիքի անդամները, դեռ ամիսներ առաջ ոստիկանները հսկում էին նրանց առանձնատները, մեր զրուցակիցն ասաց. «Գրողի ծոցն են…. Մի վախտ էստեղ էին, եկան, հետո գնացին:
Ես ոչ մեկին չեմ տեսել: Ես նրանց հետ խոսալու չունեմ, որ տեսնեմ, ուրիշ բան կանեմ: Դուք որ իմ տեղն եղնեք, ի՞նչ կանեք: Ինչ վերաբերում է ինձ հետ մտերիմ լինելուն, գյուղի տղա ենք եղել, ստեղ սաղ էլ սաղի հետ մտերիմ են»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչով է զբաղվում դաժան սպանության զոհ դարձած ընտանիքի հայրը: Մամուլում գրվեց, որ նա ամուսնացել է եւ նոր ընտանիք կազմել։ «Յոլա կերթանք, էլի, եկեք, ի՞նչ կլինի՝ անձնականից չխոսանք:
Ինչ ասես՝ կարա լինի: Ինչ եղավ՝ եղավ, տունս քանդին պրծան, թե էլ ինչ կանեմ էսքանից հետո, էական չէ»,- նշեց նա: Հարցին՝ հանցագործների հետ առերեսում ունեցե՞լ եք, մեր զրուցակիցն ասաց.
«Մի անգամ պիտի լիներ, հրաժարվեցին, ու էդպես»: Մենք նաեւ դիմեցինք մեղադրյալ Արկադի Բարսեղյանի փաստաբանին՝ Քննչականի տարածած հաղորդագրության վերաբերյալ, սակայն փաստաբանն ասաց, որ ոչինչ չի ցանկանում խոսել, ասելու ոչինչ չունի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում