ՀՀ-ում՝ Կարմրուկով վարակված այս հրաշք փոքրիկը, ցովոք, մահացավ․ Մանրամասները․․․

Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը..

«Մենք ունեցել ենք երեխայի մահվան դեպք, բայց երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել», – ասաց նա..

Նախարարի խոսքով` պետք է ձեռնարկել գործուն քայլեր, պատվաստման բոլոր էտապները պատշաճ ժամանակին անցնել:

«Հորդորում եմ, որ ճիշտ ժամանակին ստանան պատվաստումները, որոնք պաշտպանում են մեր երեխաներին: Եթե տանը փոքրիկը վարակվի ու տանը լինի մեծահասակ անձ, ապա նրանց կյանքի համար ևս վտանգավոր է կարմրուկը», – ընդգծեց Ավանեսյանը: