Ողբերգшկшն Lուր։ Ոuտիկшնների կողմից ծեծվшծ 16-ամյա աղջիկը մшhшցել է
Ոստիկանների կողմից ծեծված 16-ամյա իրանուհին մահացել է
16-ամյա Արմիտա Գերավանդը մահացել է բարոյականության ոստիկանների կողմից Իրանում հիջաբ չկրելու պատճառով ծեծի ենթարկվելուց հետո, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Գերավանդը հոկտեմբերի սկզբին Թեհրանում դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանների կողմից, և գրեթե մեկ ամիս կոմայի մեջ էր:
Իրավապաշտպանները լրատվամիջոցներին հայտնել են, որ հիվանդանոցում աղջկան հսկում էին Իրանի անվտանգության աշխատակիցները։
Նույնիսկ ընտանիքի անդամներին թույլ չեն տվել տեսնել նրան։