5-ը նավակում, 5-ից միայն Լավրովը, որ․․․
lragir.am-ը գրում է․
Թեհրանում «3+3» ձևաչափով նախարարների հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը, մեծ հաշվով, լուծված է։ Երկու կողմն էլ համաձայնել է, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և դա էր հիմնական չլուծված խնդիրը»․․․
Պատահական չէ իհարկե, որ այս հայտարարությունը հնչեցնելու պատիվը վերապահվել է Լավրովին։ Ոչ այն պատճառով իհարկե, որ Ռուսաստանը միջնորդ է եւ եռակողմ հայտարարությունների ստորագրող կողմ, այլ՝ որ Ռուսաստանը «ազերբայդժանին Ղարաբաղի պատկանելության», այսինքն Արցախի օկուպացիայի եւ բնիկ մեծամասնության արտաքսման իրագործողն է իր ագենտներ Փաշինյանի ու Ալիեւի միջոցով․․․
Ըստ այդմ՝ «ազերբայդժանին Ղարաբաղի պատկանելության» մանթրան Մոսկվայի համար պարզապես ինքզինքը արդարացնելու հնարք չէ, այլ իր այդ գործողությունը անշրջելի դարձնելու եւ «օրինականացնելու» հանձնառության իրագործում՝ Կ․Պոլսի գաղտնաժողովում, Թեհրանում, ամենուր։ Ռուսական զորակազմը նաեւ դրա համար է մինչ այժմ մնում օկուպացված Արցախում՝ թույլ չտալու իրավիճակի փոփոխության որեւէ փորձ․․․
Մոսկովիայի այս մանթրան սակայն վկայությունն է այն բանի, որ Արցախը Հայաստան է, ՀՀ Արցախյան մարզը օկուպացված է ռուսական զորակազմի եւ դրա «հավելված» ազերբայդժանական հրոսակախմբերի կողմից, որոնք ոչ մի քայլ չեն անում առանց Մոսկվայից հրահանգի․․․