Վերջապեu Lավ Lուր։ Ֆրանuիայի ՊՆ նախարարը աuեց ինչ ՀԶՈՐ զենք են տալու Հայաստանին․ ՖՈՏՈ

Վերջապես Լավ Լուր։ Ֆրանսիայի ՊՆ նախարարը ասեց ինչ ՀԶՈՐ զենք են տալու Հայաստանին․ ՖՈՏՈ

Մենք պետք է օգնենք Հայաստանին խաղաղ բնակիչներին պաշտպանելու և իր սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու գործում։ Այս մասին «Parisien» թերթին տված հարցազրույցում նշել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լըկորնյոն:

«Վաղը մենք կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության գնումը, մասնավորապես՝ ստորագրելով համաձայնագիր, որը թույլ կտա Հայաստանին ապահովել օդային տարածքի պաշտպանությունը», — մասնավորապես ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

Այստեղից կարելի է ենթադրել, որ խոսքը ֆրանսիական ASTER 30 SAMP/T եւ VL Mica հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի մասին է․․․