Ի՞նչ են պшտմել ընկերները` Էլենի մասին․․ Պարզվում է, որ․․․

Ինչպես հայտնի է, երեկ կյանքից հեռացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Էլեն Գեւորգի Գրիգորյանը…

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուսանողները հեռանում էին հեռուստաընկերություններից մեկում գործնական պարապմունքից հետո, աղջիկն անմիջապես թուլացել է՝ ասելով, որ շնչահեղձ է եղել…

Դասախոսն ու համակուրսեցիները ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ժամանել է շտապօգնությունը և ըստ անհրաժեշտության հոսպիտալացրել…
Գրեթե երկու ժամ նրանք փորձում էին փրկել աղջկա կյանքը՝ միացնելով արհեստական շնչառության սարքը, սակայն արդեն ուշ էր։ Ցավոք, աղջիկը մինչ գիտակցության գալը մահացել էր։

Էլենի ծանոթներն ու ընկերները գրում են, որ վերջինս իսկական հրեշտակ էր… Առողջ մարդու կյանքը բարակ թել դարձավ… Շատ խելացի ու հանգիստ ուսանողուհի… Վառ աղջիկ, ով միշտ օգնում էր բոլորին…
Էլենի մասին բազմաթիվ բարի ու գովելի խոսքերից բացի նրանց խոսքերում կար ափսոսանք, զարմանք ու ցավ… Մնա լույս ու խաղաղ… Ցավակցում ենք հարազատներին.