Uկшնդшլ։ Մшլшխովը hшյկшկшն դուդուկը անվшնել է шդրբեջшնшկшն шզգщյին գпրծիք․ Uրիկան ի՞նչ գործшրքի է գնացել․ ՎԻԴԵՈ
«Россия-1» ՌԴ հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդման ժամանակ հերթական անգամ հայկական մշակույթը ներկայացվում է ադրբեջանական…
Այս անգամ նման պարտականություն իր վրա է վերցրել Անդրեյ Մալախովը, որն իր «Привет, Андрей!» երեկոյան շոուի ժամանակ հայկական դուդուկը ներկայացրել է որպես ադրբեջանական ազգային գործիք՝ բալաբան…
Հազիվ թե ճանաչված հաղորդավարը տեղյակ չլիներ, որ Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին։ Հենց այդ ժամանակ է «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում…
Հիշեցնենք, որ 2005 թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց…
Հետաքրքիր է Մալախովի՝ դուդուկի ներկայացման այս ձեւը չիմացության արդյունք է, թե՞ գործարք։ Դուդուկ կամ ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում…