Ի՞նչ է uպшuվпւմ ՀՀ-ին՝ Տիգրшնшշենն ու Ոuկեպшրը կпրցնելпւ դեպքпւմ

Ի՞նչ է uպшuվпւմ ՀՀ-ին՝ Տիգրшնшշենն ու Ոuկեպшրը կпրցնելпւ դեպքпւմ

Lurer.com-ը գրում է․

Նախորդ տարվա մայիսի 20-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն, առանց կոնկրետ անուններ տալու, անդրադառնալով այն տեղեկություններին, որ ենթադրվում է Տավուշի մարզից՝ 5 և Արարատի մարզից՝ 1 գյուղ հանձնել Ադրբեջանին,

հայտարարել է, որ միջազգային գործընկերների հետ ձեռք են բերվել նախնական համաձայնություններ, և այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին:

Հետո էլ հաստատակամորեն հայտարարել էր, որ ստորագրելու է այդ փաստաթուղը։

Գաղտնիք չէ, որ Տիգրանաշենը հանձնելով՝ բազմաթիվ խնդիրներ են առաջանալու Հայաստանի համար:

Տիգրանաշենի հանձնման դեպքում Երեւանը Վայոց ձորին, Սյունիքին, այնտեղից էլ Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու մի հատվածի վերահսկողությունը կանցնի Ադրբեջանին՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով:

Եթե Տիգրանաշենը հանձնվի՝ Հայաստանը միայն մեկ ճանապարհ կունենա դեպի Արցախ և Իրան՝ Վեդի գյուղով։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կստանա Հայաստանի կենտրոնական հատվածի վրա հարձակման անհրաժեշտ ցատկահարթակ և իր համար նվազագույն սպառնալիքի դեպքում (նույնիսկ մտացածին սպառնալիքի դեպքում) կկարողանա կտրել Սյունիքը երկրի մնացած հատվածից։

Ոսկեպարով են անցնում Իջեւան-Նոյեմբերյան-Վրաստան միջպետական մայրուղու 2-3 հատվածներ, որոնք, այդ տարածքը հանձնելու դեպքում, անցնելու են Ադրբեջանին:

Այսինքն՝ եթե Գորիս-Կապան հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող մեր միջպետական ճանապարհի հատվածներ տվեցինք Ադրբեջանի վերահսկողությանը, այստեղ էլ տալու ենք ՀՀ-Վրաստան-ՌԴ ճանապարհը:

Այս ճանապարհի նկատմամբ վերահսկողության կորուստը սպառնում է Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ գծով Վրաստանից Հայաստան գազատարի ֆիզիկական գոյությանը։ Խողովակը կլինի ադրբեջանական հրթիռային համակարգերի անմիջական հասանելիության սահմաններում։

Այդ տարածքների կորուստը հսկայական ռիսկեր է պարունակում և նվազեցնում է հայկական պետության համար կանխատեսելիության հորիզոնը՝ լոգիստիկ քաղաքականության կառուցման, տրանսպորտային հանգույցների կառուցման գործում, ինչպես նաև կարող է հանգեցնել էներգետիկ շրջափակման։